Հուսամ, որ լիարժեք հանգստացաք արդեն հուշ դարձած թեժ-կրակ օգոստոսին։ Այո՞, հրաշալի է, ո՞չ, հոգ չէ, զի մեկնարկեց մեր հերթական նավարկությունը հայոց խեցգետնախեղդ եղած լճերում, մեր առագաստները փքված-փառահեղ են, և նավամբարները լի են մաճառի տակառներով։
«Իրատեսի» հյուրն է ռեժիսոր ԱՐՄԱՆ ԵՐԻՑՅԱՆԸ, որի «Մեկ, երկու, երեք…» ֆիլմն այս տարի արժանացավ «Ոսկե ծիրան» մրցանակի՝ փառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցույթի «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում:
Ի դեպ, պետք է արձանագրել, որ մշակույթի նախարարության և նրա ենթակայությամբ գործող հանրապետության հուշարձանապահպան և ուսումնասիրման 2 ՊՈԱԿ-ների ու նախարարության հուշարձանների պահպանության գործակալության ջանքերով, հուշարձանների պահպանության ու վերականգնման ուղղությամբ վերջին տարիներին Հայաստանում որոշ դրական քայլեր են արվել, որոշ համագործակցված աշխատանքներ են իրականացվել նաև Իրանի և Վրաստանի հետ:
Մեկնարկեց երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության երկրորդ փառատոնը: Աշխարհագրությունը լայն է. մասնակցում է 26 հեղինակ՝ Երևանից, ՀՀ մարզերից, Արցախից, ինչպես նաև արտերկրից (Շվեյցարիա, ՈՒկրաինա, Գերմանիա և այլն):
Արդեն լրացավ մեկ տարին, ինչ Իսլամական պետություն կոչվող հրեշի ներկայացուցիչները հարձակվեցին մեր բնօրրանի, մեր տան, մեր օջախի` Իրաքի Հանրապետության Շանգալ եզդիաբնակ նահանգի վրա և սկիզբ դրեցին եզդի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումներին, ասել է` ցեղասպանությանը:
Ադրբեջանական ակտիվացումները սահմանին պարբերական բնույթ են կրում։ Վերջին օրերի նման սրացումներ եղել են նաև 1990-ականների ավարտին, մինչև 2002-2003 թվականները։ Այս մասին մեզ հետ զրույցում նշեց առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար ՎՈՎԱ ՎԱՐԴԱՆՈՎԸ։
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...